Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին տեղի են ունեցել սգո եւ բողոքի միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի է ունեցել Ստամբուլում:
Դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:
Հունվարի 18-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական 2011թ. մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Փետրվարի 24-ին Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգի դարպասների դիմաց, տեղի ունեցավ Սումգայիթում և ադրբեջանական այլ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցույց:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երեւանի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն երկրի խորհրդարանին առաջարկ է ներկայացրել, որով պահանջվում է Շիշլիի շրջանում գտնվող փողոցներից մեկը վերանվանել է Հրանտ Դինքի անունով։
Թուրքիայում մոտեցող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հերթական հայ կինն է ներկայացվել քաղաքապետի թեկնածու։
2014 թվականի հունիսին Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը:
Վեցամսյա վերականգնողական աշխատանքներից հետո երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում վերաբացվել է հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ մատուցվել է առաջին պատարագը:
Թուրքիայում բանավոր պատմության նախագծի շրջանակներում լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող գիրք։
Ռումինիայի Հայ դատի գրասենյակը Ռումինիայում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Տաթեւ Հակոբյանի հետ համատեղ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի դեսպան Ժան-Յուբեր Լեբեի հետ: այդ մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպման նպատակն էր դեսպանին հասցնել անհրաժեշտությունն այն մասին, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է բողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կապված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հետ:
Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Երկու տարի առաջ, հունվարի 10-ին կյանքից հեռացավ Խորհրդային Միության հետախույզ Գևորգ Վարդանյանը։ Տասնյակ տարիներ աշխատելով արտասահմանում՝ նա չունեցավ ոչ մի ձախողում, չկորցրեց կապը ոչ մի տեղեկատուի և գործակալի հետ։ Վարդանյանի աշխատանքն այնքան անթերի էր, որ 76-ամյա հետախույզը գաղտնազերծվեց միայն 2000 թվականի դեկտեմբերին, իսկ մանրամասներն այդպես էլ գաղտնի մնացին։ Այնուամենայնիվ Գևորգ Վարդանյանի կյանքի որոշ փաստեր հայտնի են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոսիյսկայա Գազետա» թերթը ներկայացրել է նրա կյանքի ...
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որ ՀՀ դեսպանության աջակցությամբ, նախաձեռնել էին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Կամուրջ»գրական մշակութային կազմակերպությունը: Հայ ընթերցասեր հասարակայնությանը ներկայացան օտարալեզու ստեղծագործողներ Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով), Վալերի Հունանյանցը, Գարրի Ղալամքարովը, մի քանի գրքերի հեղինակներ ...
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հայ հոգևորականի բացակայությունը պատճառ է դառնում, որպեսզի շատ հաճախ կրոնական ծիսակատարություններ եկեղեցում չիրականացվեն: Այս կապակցությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է Պոլսի հայոց պատրիարքարան եկեղեցում հոգևորական նշանակելու խնդրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: